Your cart is currently empty!
ԱԼԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ / Alan Hovhaness
Անուշ Նարոյան
Ալան Հովհաննեսը ամերիկահայ անվանի կոմպոզիտոր է,որը իր ինքնատիպությամբ մեծ հռչակ է ձեոք բերել XX դ․ Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ իր կոմպոզիցիոն նորամուծություններով։Լինելով բազմակողմանի զարգացած երաժիշտ,դաշնակահար,երգեհոնահար,ջութակահար,դիրիժոր՝ ողջ կյանքի ընթացքում որոնումների մեջ էր,ուսումնասիրելով տարբեր ազգերի երաժշտական ոճեր։Նա ազդեցիկ է եղել ալեատորիայի (պատահականության տարր երաժշտության մեջ) զարգացման գործում,գտնվելով Արևմտյան և Արևելյան մշակույթների երաժշտական խաչմերուկներում ՝ սինթեզել է այդ մշակութները նորովի ։Քրիստեն Գրիմշոուի խոսքերով Ալան Հովհաննեսը XX դ․ ամենաբեղուն կոմպոզիտորներից մեկն է։
Ալան Հովհաննեսի իրական անունն է Ալան Հարությունի Չաքմաքչյան,ծնվել է 1911թ․ ԱՄՆ- ում ,Բոստոնի Սոմերվիլլ արվարձանում՝ Մասաչուսեթս նահանգում։Նրա հայրը՝ Կիլիկիայի Ադանա քաղաքից էր,իսկ մայրը՝ Մեդլին Սքոթը ծագումով շոտլանդացի էր։Հայրը դասավանդել է քիմիա Թաֆթ քոլեջում և եղել է հայ-անգլերեն առաջին բառարաններից մեկի հեղինակը,ինչպես նաև բազմաթիվ գրքերի հեղինակ։
Երաժշտության հետ նա առընչվել է վաղ մանկուց,սկսել է գրել չորս տարեկան հասակից,ընդ որում չիմանալով նոտաներ՝ ստեղծում է իր նոտաների համակարգը և գրի առնում դրա օգնությամբ,իսկ նոտաներ կարդալը սովորում է յոթ տարեկան հասակում։Հինգ տարեկանում սկսում է իմպրովիզացիաներ անել երգեհոնի վրա։Ալան Հովհաննեսի համար երաժշտություն ստեղծելը այնքան բնական երևութ էր,որ զարմանում էր ,երբ իմանում էր,որ ոչ բոլոր մարդիկ են իրենց գլխում երաժշտություն լսում։Սերը երաժշտության հանդեպ շատ մեծ էր,սակայն բացի այդ հետաքրքրվում էր նաև նկարչությամբ,գրականությամբ և աստղագիտությամբ։
14 տարեկան հասակում գրում է իր առաջին օպերաները և վերջնականապես գիտակցում ,որ ընտրելու է երաժշտի մասնագիտությունը՝ չլինելով վստահ կդառնա կոմպոզիտոր թէ ոչ,սակայն համոզված էր ,որ երաժշտությունը անբաժանելի մասնիկ էր իրենից և ուներ կարիք ստեղծագործելու։Նա ստացել է խիստ դաստիարակություն,մոր կամքով էր հրաժարվել հայկական անուն,ազգանունից և դարձել Ալան Սքոթ Վանես,նրա ծնողները լուրջ չեին համարում նաև տղայի երաժշտությամբ զբաղվելը։
Ալան Հովհաննեսը իր հուշերից մեկում գրել է․
Ծնողներս կարծում էին, որ երաժշտություն գրելը լուրջ զբաղմունք չէ և եթե ինձ տեսնեին ստեղծագործելիս՝ անպայման նոտաները կխլեին ձեռքիցս․․․․
Ստիպված գրում էր գիշերները լոգարանում կամ թաքուն այլ վայրերում,ապա ծնողներից թաքցնում այդ ձեռագրերը։Այդ էր պատճառը,որ գիշերները ստեղծագործելու սովորույթը ուղեկցում էր նրան ողջ կյանքի ընթացքում։
Դպրոցն ավարտելուց հետո երկու տարի սովորել է Թաֆթս համալսարանում,դրան զուգահեռ սովորել է Բոստոնի Նյու Ինգլենդ կոնսերվատորիայում՝ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Կոնվերսի դասարանում,ուսանողական տարիներին գրել է “Արևածագ” սիմֆոնիան ,որի համար արժանացել է ” Samuel Endicott”- ի մրցանակին։Նա անընդհատ ինքնաճանաչման որոնումների մեջ էր,Կոմիտասի հանդեպ ունեցած մեծ սերը նրան ուղղորդեց դեպի հայ առաքելական եկեղեցի՝ որպես երգեհոնահար,ծառայում էր Ուոթերթաունի Հայ Առաքելական եկեղեցում մոտավորապես տասի տարի։
Հայրս Կոմիտասի խմբերգերի հիանալի ձայնագրություններ ուներ։Կոմիտասն ինձ համար մինիմալիզմի անգերազանցելի կերպար էր, նրա միջոցով էր, որ ես ընկալեցի հնարավորինս նվազագույն նոտաքանակով առավելագույնն արտահայտելու գաղափարը
– իր հուշերից մեկում է գրել Ալան Հովհաննեսը։
1942թ․ ավարտում է ” Tanglewood” երաժշտական ԲՈՒՀ-ը՝ ստանալով գիտական աստիճան։Ծանոթանում է նաև հայ երգիչ Ենովք Տեր-Հակոբյանի հետ,որի երգերը ոգեշնչման աղբյուր են հանդիսանում Հովհաննեսի համար։Լինելով բացառիկ տաղանդաավոր և տիրապետելով բազմաթիվ մրցանակների,այնուհանդերձ նա ընկալվում էր օտար եւ վտարանդի։Արվեստի փառքին և գագաթնակետին հասնելու ճանապարհին ստիպված էր հաղթահարել բազում դժվարություններ․․․
Ստիպված էր լինում նվագել ռեստորաններում և հյուրանոցներում,մասնավոր ջութակի դասեր էր տալիս ժամավճարով,սակայն դա նրան չխանգարեց ստեղծագործել և գրել երաժշտություն տարբեր ժանրերում ինչպիսիք են՝օպերետներ,օպերաներ,սիմֆոնիաներ,կոնցերտներ,սյուիտներ,ֆուգաներ,վարիացիաներ,բալետներ,նվագախմբային և կամերային ստեղծագործություններ․․․
Նյու-Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Անդրե Կոստելյանեցը ասել է․
Հովհաննեսը երաժշտություն գրող մեքենա է !:
Պահպանված ձեռագրերում Ալան Հովհաննեսը ունի գրված 434 գործ դրանք են – 67 համարակալված սիմֆոնիաներ,իսկ իրականում դրանց թիվը եղել է 70-ից ավել,20 -ից ավել նվագախմբային ստեղծագործություններ,15 -ից ավել կոնցերտներ,30-ավել կամերային երաժշտություն,5 բալետներ,12 օպերաներ և օպերետներ ․․․Նրա ստեղծագործությունները վերջին 30 տարում համարվում են ամենագեղեցիկներից և հաճախ կատարվողներից։Մի առիթով կոմպոզիտորն ասել է․
Ես առաջարկում եմ ստեղծել կոմպոզիցիոն մոնումենտալ և կոմպոզիցիոն ոճ,որը մարդկանց կոգևորի իր պարզությամբ,զերծ կլինի անցողիկ մոդայից,արհեստական պաճուճանքից և կեղծ խոհականությունից,կլինի ուղղամիտ ,հզոր,ինքնատիպ և բնական։Երաշժտությունը պետք է փրկել քայքայումից և լճացումից
Նրա ինքնքտիպ ոճի հարցում մեծ դեր է խաղացել նրա երաժշտական կուռքը՝ Յան Սիբելիուսը,որին հանդիպելու նպատակով մեկնեց Ֆինլանդիա 1934թ․։ Սիբելիուսը լսելով Հովհաննեսի գրված գործերից նշել է նրա անկասկած մեղեդային շնորհի մասին,ասելով նաև,որ այս պահին նրա երաժշտությունը Հենդելի և իր երաժշտության միջև է ,նրան խրախուսելով խորհուրդ է տվել է զարգացնել իր երաժշտական լեզուն։Այդ հանդիպումը հետագայում վերածվեց քսան տարվա բարեկամական ամուր կապի։Սիբելիուսը դարձավ Ալան Հովհաննեսի միակ երեխայի կնքահայրը։
Ճակատագրական եղավ նաև կոմպոզիտորի հանդիպումը միստիկ հույն նկարիչ՝ Հերմոն Դի Ջիովաննիի հետ,որին հետագայում նա ընկալեց որպես “հոգևոր ուսուցիչ”։Նրա խարհրդով էր,որ Հովհաննեսը երկարատև տարիների պրպտումներից հետո ինքնքհաստատվեց և գտավ իրեն հարազատ հայկական արմատների մեջ,որպես հոգևոր ժառանգություն և մնաց հավատարիմ ողջ կյանքի ընթացքում ։Ջիովաննին գիտեր հայերի հնագույն ազգ լինելու փաստը ,ծանոթ էր հայկական դարավոր պատմությանն ու մշակույթին։Տեղին է ասված,որ վաղ թե ուշ մարդիկ վերադառնում են իրենց արմատներին, այդ էր պատճաոը ,որ կոմպոզիտորը փոխում է մոր պարտադրանքով վերցված կեղծանունից՝ Ալան Սքոթ Վանեսից դառնում Ալան Հովհաննես։
Լրջագույնս ներթափանցելով այդ գաղափարների փիլիսոփայության մեջ,այրում է մինչ այդ գրված բազմաթիվ իր աշխատանքներից,այդ թվում նաև օպերաներ, յոթ սիմֆոնիաներ և այլ ստեղծագործություններ․․․
1940 թ․սկսվում է նրա հայական շրջանը ,ստեղծում է նվագախումբ և երաժշտասեր հասարակությանը ներկայացնում է հայկական ոճով գրված իր ստեղծագործությունները,դրանք էին՝ Հայկական I և II ռաբսոդիաները,”Միհր” ստեղծագործությունը դաշնամուրի և նվագախմբի համար,”Սուրբ Վարդան”, ” Անի”, ” Արարատ” սիմֆոնիաները։Իսկ 1946թ․ Ամերիկայի Հայկական եկեղեցու հանձնարարությամբ նա գրում է ” Էջմիածին” օպերան։1948-51թթ․ դասավանդում է Բոստոնի կոնսորվատորիայում։Նրա աշակերտներից է եղել Սէմ Ռիվերզը,որը մեզ հայտնի է որպես նորարար ջազ երաժշտության մեջ։
1950թ․ սկսվեց ևս մեկ ստեղծագործական շրջան՝ բեղուն հաջողություններով։1951թ․կոմպոզիտորը տեղափոխվում է Նյու- Յորք և հրավիրվում աշխատանքի ՛՛ Ամերիկայի Ձայն ՛՛-ում(պաշտոնական լրատվական կառույց 1942թ․)Սկզբում սցենարներ էր գրում հայկական բաժնի համար,հետագայում նշանակվում Մերձավոր արևելքի և Տրանսկովկասյան բաժինների խորհրդատու․․․
1959-1963 թթ․մի շարք գիտահետազատական ճամփորդություններ է կատարում Ասիա և Հավայան կղզիներ՝ ուսումնասիրելով տարբեր էթնիկ ոճեր,ռիթմեր,գործիքներ,մեղեդիներ և դրանց հիման վրա ստեղծագործում ՝ գրելով բազմաթիվ ինքնատիպ ստեղծագործություններ,որոնք որ գնահատվեցին և ընդունվեցին բազմաթիվ երաժիշտների կողմից։
1965թ․ նա այցելում է նաև իր նախնիների երկիր՝ Հայաստան,գտնվելու ընթացքում նա հայակական պատարագի երաժշտությամբ իր ձեռագրերը նվիրաբերում է Արվեստի և գրականաության պետական թանգարանին։Տպավորվելով տեսածով նա գրում է ” Արցախ” սիմֆոնիան՝ նվիրված Արցախի հերոսներին։
1942 թ․ գրում է “Աքսոր” սիմֆոնիան, որը առաջին անգամ կատարվում է Լեոպոլդ Ստոկովսկու ղեկավարությամբ(1956թ․)։ “Խորհրդավոր Լեռ” սիմֆոնիան(1955թ․) նույնպես կատարվում է Ստոկովսկու ղեկավարությամբ՝բուռն հաջողությամբ ընդունվում երաժշտասեր հասարակության կողմից և շլացուցիչ արձագանք թողնում հայտնի երաժիշտների մոտ։Հոգևոր բնույթի այս սիմֆոնիան պատահական չէր,կոմպոզիտորի համար լեռներն ու քարերը հողի զանգվաժ չեին՝ Արարարտ,Ֆուջիյամա ,Գրանտ Տետոն․․․
սրանք ավելին էին քան պարզապես լեռներ,հոգևոր շունչ էին,որոնց բարձրունքները սահման չունեին։Այս սիմֆոնիան իր ռեպերտուարի մեջ է ընդգրկել Ֆրից Ռայները, “Խորհրդավոր ֆլեյտա”դաշնամուրային պիեսը op.22 (1937թ․) իր կոնցերտային ծրագրի մեջ է ընդգրկել նաև Ս․Ռախմանինովը։1979թ․Կ․Սանտանան իր ” Transformation day” կոմպոզիցիայի մեջ է ներառում ” Խորհրդավոր լեռ” սիմֆոնիայի թեման․․․
Կոմպոզիտորը արդեն բավականին հարգված և հայտնի էր երաժշտական հասարակության կողմից,նրա ստեղծագործությունները մեծ հետաքրքրություն առաջացրեցին XX դարի անվանի երաժիշտների մոտ։Նա իր “36 սիմֆոնիան ” գրել է հատուկ ֆրանսիացի վիրտուոզ ֆլեայտահար Ժան Պիեռ Ռամպալի պատվերով,որը կատարվել է Մստիսլավ Ռաստրապովիչի ղեկավարությամբ։Գրել է նաև այլ բազմաթիվ և ինքնատիպ ստեղծագործություններ ֆլեյտայի և փողային այլ գործիքների համար,որոնք որ կատարվել են հայտնի ֆլեյտահարների կողմից։
Ֆլեյտայի համար գրվաց գործերից են ;
Սիմֆոնիա No.17 -Symphony of Matal orchestra Op.203 (1963)
Սիմֆոնիա No.36 Op.311 (1978)
Սիմֆոնիա No.38 Op.314 (1978)
Կոնցերտ Elibris op.50 (1944) ֆլեյտայի և լարային նվագախմբի համար
Կամերային երաժշտությունից՝ Պրելուդ և ֆուգա ֆլեյտայի և ֆագոտի համար Op.13 (1935)
Upon Enchandet Ground Op.90 No.1 (1951) պիեսան ֆլեյտայի,թավջութակի և արպայի համար։
Սոնատ ֆլեյտայի համար Op.121
Սոնատ բլոկ-ֆլեյտայի և կլավիսինի համար Op. 387 (1984)
Սոնատ ֆլեյտայի և արպայի համար Op.406 (1987)
Գրել է 500 երկ,ավելի քան քսան համանվագ,տարբեր երաժշտական գործիքների համար ստեղծագործություններ,երգեր Վիլյամ Սարոյանի խոսքերով,արևլյան ոճի սիմֆոնիկ և կամերային երկեր՝ հնդկական “Մադրասյան տաճարը”,” Նագուրան”,”Արջունա”,ճապոնական ” Կոկո կո նիվա”,հունական, կորեական,չինական, օսեթական,քրդական ոճի այլ գործեր։Գրել է նաև 50-ից ավելի հայական երկեր։
Հետագայում նրան շնորհվում են ակադեմիական տիտղոսներ հեղինակավոր հաստատությունների կողմից ,պատվավոր դոկտորի կոչումներ․․․1960-70 թթ․ամերիկահայ պրոդյուսեր Ջորջ Ավագյանի աջակցությամբ ձայնագրվում և հանրությանն են ներկայացվում կոմպոզիտորի 40-ից ավել ստեղծագործություններ,այդ է պատճառը որ նրան համարել են Ամերիկայի ամենաշատ ձայնագրված կոմպոզիտոր։ Նրա սիմֆոնիկ ստեղծագործությունների բազմաթիվ ձայնագրություններ իրականացրել է ամերիկայի հայտնի դիրիժոր Ջերարդ Շվարցը,նաև այլ դիրիժորներ են կատարել Հովհաննեսի գործերը՝ Ուիլիամ Ստրիկլենդը,Սեյդզի Օդզավան,Դեննիս Ռասսել Դեվիսը,Վախթանգ Ժորդանիան։
Բալեյտմեստեր Մարտա Գրեխեմի պատվերով նա գրում է երաժշտություն երեք ներկայացումների համար՝ ” Ardent Song”- 1954, “Circe”-1963, իսկ “Myth of a Voyage” վերջին օպերան գրել է 1973թ․,հաջորդ քսան տարիներին գրել է ավելի քան 37 սիմֆոնիաներ և կամերային և նվագախմբային այլ բազմաթիվ ստեղծագործություններ։
Ռիչարդ Բուլը նրա երաժշտության մասին ասել է ․
Թերևս նրան համարում են հայ կոմպոզիտոր,սակայն նրա երաժշտությունը ձուլում է միաժամանակ տարբեր ազգերի կուլտուրաների մեղեդիներ։Ամենա ամերիկյանը նրա գործերի մեջ այն է,թէ ինչպես է նա այդ իռացիոնալ տարրերը մի տեսակ էկզոտիկ դարձնում։Նրա երաժշտության մթնոլորտը խաղաղասեր է,հարգալից՝ գունավորված միստիկայով և կարոտով…
Նրա երաժշտության բարձր որակն ու ներշնչանքի մաքրությունը երևան են գալիս նրա մեղեդիների(որոնք ինքնուրույն ստեղծագործություններ են ,այլ ոչ ֆոլկլորի մշակում) բացառիկ գեղեցկության մեջ՝ թողնելով չգերազանցված քաղցրության մի զգացում։Նրա երաժշտությունը հաճույք է մեր ականջի և մտքի համար”,
– ասել է գրող և կոմպոզիտոր Վիրջիլ Թոմսոնը։
Ալան Հովհաննեսը մահացել է 21\06\ 2000թ․ Սիեթլ քաղքաքում։ Նրա կինն ու դուստրը հիմնել են Հովհաննես-Ֆուջիարա երաժշտական հրատարակչական ընկերությունը, որը մինչև հիմա գործում է։2009թ․ Առլինգթոնում նրա պատվին հուշատախտակ է տեղադրվել ։
Նա իր ստեղծագործություններում խոսում է ոչ միայն նոտաների միջոցով ,այլ նաև գույների զանազանությամբ՝ տեսանելի դարձնելով տիեզերքի և բնության պատկերները՝ փոխանցելով զգացմունքներ,հույզեր և ապրումներ․․․
XX դ․մեծ կոմպոզիտորը հսկա ժառանգություն թողեց նոր եկող սերունդների համար !!!
Անուշ Նարոյան
Ֆեյսբուք
Անուշ Նարոյանը ծնվել է Հայաստանում։ 1999 թվականին ավարտել է Թավրիզյանի անվան հայկական պետական երաժշտական քոլեջը՝ մասնագիտանալով ֆլեյտայի, նվագախմբի և անսամբլային երաժշտության դասավանդման մեջ։ 1999թ.-ից դասավանդել է դպրոցներում և երաժշտական ինստիտուտներում, համերգային գործունեություն ծավալելով տարբեր ոլորտներում. նվագել է «Forza Maggiore» ռոք խմբում և միևնույն ժամանակ ժողովրդական երգի ու պարի պետական նվագախմբում, համերգային գործունեություն ծավալելով: գործունեություն Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ Հայաստանում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում: 2007 թվականից ապրում և դասավանդում է Հունաստանում։
Articolo molto interessante su un repertorio musicale che merita di essere conosciuto da tutti. La musica armena ha un fascino davvero particolare…
Congratulazioni, Anush!
Onorio Zaralli
Grazie di cuore !!!?
Anush