Your cart is currently empty!
ԳԱԳԻԿ ՀՈՎՈՒՆՑ | Armenian composer Gagik Hovunts
Անուշ Նարոյան
Երաժշտությունը միշտ գերում է մարդոու սիրտն ու հոգին,գեղեցկության այս ակնհայտ շոշափումը երբեք չի մոռացվում,դա այն հետքն է որի միջոցով վերադառնում ես կյանքի տարբեր ժամանակահատվածներ։
Այս գեղեցիկ խոսքերով եմ ուզում սկսել հոդվածս և հանրությանը ներկայացնել XX դարի ևս մի հետաքրքիր հայ կոմպոզիտոր,մանկավարժ,արվեստի վաստակվոր գործիչ,կոնսերվատորիայի պրոֆեսոր Գագիկ Հովունցին ՝ նկարագրելով նրա երաժշտական,տեսական և փիլիսոփայական հայացքների մասին։
Գագիկ Հովունցը (Հովհաննիսյան) ծնվել է 1930 թվականի մարտի 1-ին Երևանում։ 1939 թվականից սովորել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանում։ 1946 թվականից սովորել է նաև Երևանի Չայկովսկու անվան երաժշտական տասնամյա դպրոցում՝ Հայաստանում ջութակի դպրոցի հիմնադիր, հայտնի ջութակահար Կարպ Դոմբաևի դասարանում։ Հետագայում սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (1954թ.) որպես ջութակահար, ապա (1957թ.) սովորել և ավարտել է կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժինը։
1964թ․ից սկսել է դասավանդել Երևանի կոնսորվատորիայում ՝ երաժշտական տեսություն և գրել է գիրք հարմոնիայի մասին։1990թ․ ստացել է Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսորի գիտական աստիճան։
Իր հուշերից մեկում Հովունցը գրել է․
«Մանկուց ես պարզապես սիրահարված էի դասական երաժշտությանը,հաճախ բաց էի թողնում դպրոցի դասերը ՝ ֆիլհարմոնիայի փորձերը լսելու համար կամ գամվում էի այն շենքի մոտ, որտեղից երաժշտության ձայներ էին լսվում»։
Մանկությունից եկած հետաքրքրությունն ու սերը երաժշտության հանդեպ և հետագայում կրթություն ստանալը նրան օգնեցին ստեղծագործել ինքնատիպ և հետաքրքիր ստեղծագործություններ։Սպենդիարյանի անվան դպրոցի լարային կվարտետր առաջին ջութակն էր Հովունցը և փորձերի ժամանակ հաճախ փորձարկում էր իր առաջին գրված գործերը։Գրիգոր Եղիազարյանի հետ հանդիպումը վճռորոշ է լինում Հովունցի համար,տեսնելով և լսելով նրա որոշ ստեղծագործություններ ոգևորում է նրան,որ շարունակի ստեղծգործել։
Հովունցը ստեղծում է իր լադատոնային համակարգը և այն դարձնում իր ստեղծագործությունների հիմքը։Կոմպոզիտորը իր հուշերից մեկում նշում է ,որ երկար տարրների որոնումներից հետո գրել է հարմոնիայի իր բանաձևը,որով և ստեղծել է գործերի հիմնական մասը,իսկ մինչ 1965թ․ գրված իր բոլոր գործերը նա ոչնչացրել կամ արգելել է կատարել։Ունենալով իր սեփական համակարգը այնուամենայնիվ նա ապավինվում էր հայ ազգային երաժշտական ավանդույթին։
Հովունցի գործերը բնութագրվում են ծայր աստիճան կառուցողական և կոնկրետ մտքով,ձևերի գրաֆիկական խստությամբ,միևնույն ժամանակ աշխույժ – քնարական զգացողությամբ։Ժամանակակից հարմոնիաների և ռիթմերի մեջ վստահորեն կարող ենք հասկանալ և լսել, որ նրա գրված ստեղծագործությունները հայկական երաժշտություն են։
Կոմպոզիտորի գործընկերները հիշում են նրան և նշում, որ նա զգացմունքային անձնավորություն էր, մտքի ու հոգու, մտքի ու սրտի միաձուլում, ինչը հասկացել են նրա հետ մեկ անգամ շփված բոլոր երաժիշտները։ Նրան նույնիսկ համեմատում էին Հինդեմիթի հետ՝ նրան անվանելով հայ Հինդեմիթ։ Նա դասավանդել է ավելի քան 50 տարի, կրթել մի քանի սերունդ՝ փոխանցելով իր գիտական ձեռքբերումներն ու մասնագիտական փորձը։ Կոնսերվատորիայի ուսանողները, հատկապես փողային բաժնի ուսանողները, ուրախ էին, որ նա երկար տարիներ ամբիոնի ավարտական քննությունների նախագահն է՝ բազմաթիվ գործեր գրել փողային գործիքների համար։
Երաժշտական ստեղծագործություններ ֆլեյտայի համար
Op.4 «Կոնտրաստ» ֆլեյտայի և դաշնամուրի համար- 1986թ․Փարիզ
3 ինվենցիոն պիեսներ ֆլեյտայի և դաշնամուրի համար
Op. 18 «Թեմա» ֆլեյտայի և դաշնամուրի համար-1992թ․
Op.15 -10 ինվենցիոն պիեսներ փայտյա փողային գործիքների համար-1974թ․
Op.10 ինվենցիոն պիեսներ պղնձյա փողայինների համար-1980թ․
Բացի գործիքային ժանրից նա գրել է նաև բազմաթիվ այլ գործեր ինչպիսիք են ՝ սիմֆոնիկ սյուիտ,ինվենցիոն պիեսների երեք շարք ՝ սիմֆոնիկ նվագախմբի համար,կոնցերտներ,լարային կվարտետներ,սոնատներ, դաշնամուրային մանրանվագներ,կինոերաժշտություն․․․
Չնայած կոմպոզիտորի ստեղծագործական ճանաչմանը ինչպես հայրենիքում ՝ այնպես էլ արտերկրում Հովունցի գործերից շատերը մնում են անբացահաայտ և ոչ բավարար ուսումնասիրված։Նրա մասին տպագրվել է գիիք « Գագիկ Հովունց ստեղծագերծական դիմնանկարի ուրվագծեր – զրույցներ կոմպոզիտորի հետ» վերնագրով , որի հեղինակներն են երաժշտագետ Շուշան Հյուսնունցը և կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը ։Գրքում ներկայացվում են Հովունցի կյանքը,երաժշտական ստեղծագործական, տեսական և փիլիսոփայական,արժեքավոր դիտարկումների և մեջբերումների մասին։
Մեջբերեմ նրա մտքերից մեկը․
«Վիբրացիան տարածվում է դեպի անսահմանություն,իսկ մեր հոգին կարծես արձագանք լինի և արձագագնքն էլ նմանվում է վիբրացվող նյութի։Նյութն ու հոգին միասնական են, անգամ երբ անջատվում են ՝ հոգին կրկին կազմված է նյութից,իսկ առանցնացված,մահցած նյութը դառնում է հող ՝ նոր կյանքի հող»։
Եւս մեկ մեջբերում ․
«Ոչինչ չարժի այն ամբողջականությունն ու ներդաշնակությունը,որի ներսում չկա ինքնուրույնություն, բազմազանություն և ներդաշնակություն, նույնն էլ երաժշտության մեջ է»։
Կոմպոզիտորը մահացել է 2019 թվականին՝ 89 տարեկան հասակում, իր գեղեցիկ ստեղծագործությունները որպես ժառանգություն թողնելով գալիք սերունդներին։
Հովունցը հաճախ անվանվել է վերջին դասական՝ փակելով հայկական կվինտետի գալակտիկան՝ Ա.Բաբաջանյան, Է.Միրզոյան, Ա.Հարությունյան, Լ.Սարյան և Է.Խուդոյան։
«Երաժշտությունը հոգի է տալիս տիեզերքին, քամիները՝ մտքին, թռիչք՝ հանգիստ երևակայությանը և կյանք՝ ամեն ինչին»
Պլատոն
Անուշ Նարոյան
Ֆեյսբուք
Անուշ Նարոյանը ծնվել է Հայաստանում։ 1999 թվականին ավարտել է Թավրիզյանի անվան հայկական պետական երաժշտական քոլեջը՝ մասնագիտանալով ֆլեյտայի, նվագախմբի և անսամբլային երաժշտության դասավանդման մեջ։ 1999թ.-ից դասավանդել է դպրոցներում և երաժշտական ինստիտուտներում, համերգային գործունեություն ծավալելով տարբեր ոլորտներում. նվագել է «Forza Maggiore» ռոք խմբում և միևնույն ժամանակ ժողովրդական երգի ու պարի պետական նվագախմբում, համերգային գործունեություն ծավալելով: գործունեություն Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ Հայաստանում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում: 2007 թվականից ապրում և դասավանդում է Հունաստանում։
Bellissimo articolo, Anush!
Ancora una volta ho sentito che la mia anima è molto vicina, direi legata, allo spirito armeno.
Grazie!
Un articolo pieno di emozioni, in poema armonioso. Mi sono sentito molto vicino alla cultura musicale armeno.
Complimenti alla collega Naroyan per l’impegno nella divulgazione di quanto storico musicale ci porta a far conoscere.
Grazie mille per le tue gentili parole !!!⚘️??
Such interesting music! Thank you Anush for bringing our attention to them. They are indeed full soulful expression and drama.
Thank you very much for reading my article and for your kind words. Thank you very much!! ⚘️?
Grazie mille per le tue gentili parole.Armenia, Grecia e Italia sono paesi antichi, hanno molto in comune…
Grazieeee !!!⚘️