ՖԼԵՅՏԱՅԻ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՎՈՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Painting by Sevada Grigoryan (Սևադա Գրիգորյան)

by Anush Naroyan

Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր ամբողջությունն է` ներառելով իր մեջ գիտություն,արվեստ,արհեստ,գրականություն,երգ,պար,ճարտարապետություն և այն ամենը ինչ ստեղծված է մարդու կողմից։Հայակական երաժշտության սկիզբ է համարվում մ․թ․ա․II հազարամյակը։Նման փաստեր մեզ են հասել հնադարյան պատմաբանների աշխատությունների շնորհիվ։

Հայ էթնոսի մշակույթա-կենցաղային և այլ բաղկացուցիչ մասեր կազմող ատրիբուտների հետ մեկտեղ,հայկական ինքնատիպ ժողովրդական երգն ու պարը ազգային ինքնագիտակցության հիմք է հանդիսանում և արտահայտում է հայ ժողովրդի սոցիալ-մշակույթային ինքնությունը։Ազգային – ժողովրդական արվեստը հայ երաժշտության այն ասպարեզն է,որը դարերից ի վեր ուղեկցել է հայ ազգին՝ դառնալով կենցաղի անբաժանելի մասնիկը։

Մեծ է եղել ազգային նվագարանների դերը ժողովուրդների երաժշտական մշակույթի բնագավառում։Ինչպես քաղաքակիրթ տարբեր ազգեր,այնպես էլ հայ ժաղովուրդն ունի իր ազգային երաժշտական մտածելակերպը,ինքնքնատիպ մեղեդիներն ու ազգային հատուկ նվագարանները՝ ստեղծելով յուրահատուկ կոլորիտ , պահպանելով ազգային մելոսին բնորոշ երանգները,որը որ ավելի խոր պատկերացում է տալիս տվյալ ժողովրդի երաժշտական մշակույթի վերաբերյալ։

Յուրաքանչյուր ազգի երաժշտական կյանքում կարևորագուjն տեղ են զբաղեցրել ազգային մեղեդիները։Դեռ դարեր ի վեր խնջույքների,տոնախմբությունների և ծիսական արարողությունների ժամանակ միշտ ուղեկցել են ազգային երգերն ու պարերը ժողովրդական նվագարաններով։Ազգային նվագարաններից կազմելով փոքրիկ համույթներ սկսվեց ձևավորվել երգի-պարի անսամբլներ։

1938թ․Հայստանում կազմակերպվեց հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլը Թաթուլ Ալթունյանի անվամբ,որը որ մեծ հաջողություններով հանդես է գալիս մինչ օրս ամբողջ աշխարհում։Սակայն XX դ․վերջում բացի ազգային գործիքներից սկսեցին նաև օգտագործել նաև ֆլեյտան ազգային երգերի մեջ և ֆոլկ նվագախմբերում` շվիի,դուդուկի,քանոնի,զուռնաի,դհոլի և այլ ազգային գործիքների հետ մեկտեղ,տալով առանձնահատուկ գույն և հնչերանգ իր մեղեդայնությամբ ու քնքշությամբ։Դրա վառ օրինակներից մեկն է տարիների իմ աշխամտանքային փորձը “ՀՈՐՈՎԵԼ” երգի-պարի պետական համույթի նվագախմբում,որը որ այս տարի մեծ շուքով նշեց իր հոբելյանական 50-ամայակը։

Ելնելով իմ այս գեղեցիկ և բեղուն աշխատանքային փորձից կարող եմ ասել,որ ֆլեյտան ունի իր ուրույն տեղը և դերը հայկական ժողովրդական երաժշտության մեջ՝ կատարելով ոչ միայն նվագակցող գործիքի դեր, այլ նաև գլխավոր թեմա նվագող գործիք՝ դուդուկի և շվիի հետ համատեղ։Բազմաթիվ ելույթներ ենք ունեցել տարբեր երկրներում,մասնակցել տարբեր փառատոների և կարող եմ նշել,որ բավականին ջերմ և բուռն ծափահարություններով է ընդունվել տարբեր ազգերի կողմից հայկական ազգային-ժողովրդական երաժշտությունը,երգն ու պարը։

Հայկական երգն ու երաժշտությունը իր մեջ ներառում է յուրահատուկ ուղղություններ,ինչպիսիք են շարականները, աշուղական երաժշտությունը,ինչպես նաև ժողովրդական և դասական։Ինչպես աշխարհիկ երաժշտությունը, այնպես էլ ազգայինը կարևոր տեղ են զբաղեցրել հայ արվեստի մեջ,դրանցից են գուսանական,գեղջկական,կենցաղային երգերը ( աշխատանքի երգեր,օրորոցայիններ,ծիսական արարողության երգեր)։

Ուշ միջնադարում տեղ գտան նաև պանդխտության երգերը,որոնք պայմնավորված էին սոցիալ-քաղաքական իրավիճակներից ելնելով։XV-XVIդ․ ծնունդ առավ և զարգացավ հայ աշուղական արվեստը,որը հանդիսանում է երաժշտական և գրական մշակույթի սինթեզ։Աշուղները,գուսանները ժողովրդական երգիչ-պոետներ են եղել ,ովքեր մեծ դեր են խաղացել հայկական երաժշտության պատմության մեջ՝ փոխանցելով իրենց արվեստը սերնդից սերունդ։ Հայ ականավոր աշուղներից է Սայաթ-Նովան։

Սայաթ-Նովան(Հարություն Սայադյան 1722-1795) համարվում է ուշ միջնադարի հայ բանաստեղծ աշուղ,ժողովրդական-աշուղական դպրոցի արևելյան ոճի հիմնադիր։Տիրապետել է մի քանի լեզուների և ստեղծագործել է այդ լեզուներով։

Մինչև 30 տարեկանը կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ,հավաքագրել և գրել մեղեդիներ պարզ և խառը չափերի մեջ և դրանք կատարել ժողովրդակաան հավաքույթների ժամանակ։Ենթադրվում է, որ երկար տարիներ շրջել է Մերձավոր Արևելքում,Պարսկաստանում, Հնդկաստանում՝ ձեռք բերելով համընդհանուր ճանաչում և մկրտվել Սայաթ-Նովա՝ երգի որսորդ մականունով։Ունի բազմաթիվ գրված երգեր և բանաստեղծություններ, նրա կյանքը շուրջ 150 տարի եղել է գրականագետների,պատմաբանների, փիլիսոփաների քննարկման առարկա։

Նրա գրված գործերի մեծ մասը չի հրապարակվել և գտնվում է Սանկտ-Պետերբուրգի Ասիական թանգարանում։Նա մեծ ժառանգություն ունի ուշ միջնադարի հայ գրականության և մշակույթի ասպարեզում,նա բնությունից օժտված արվեստգետ է,հայոց գուսանական- ժողովրդական քնարերգության բարձրակետը։

Որպես բանաստեղծ և աշուղ նա գեղեցիկի և կատարյալի երկրպագու է եղել,սիրային երգերին հատուկ են նաև դրամատիզմն ու բախումները,նրան հետաքրքրել են նաև մարդու բարոյական կատարելության և գեղեցկության հարցերը,դարի ու ժամանակի անարդարության խնդիրները․․․․ Սայաթ-Նովան մեծ դեր է խաղացել Կովկասյան ժողովուրդների հոգևոր մոտեցման գործում։Նա գուսանական արվեստը դրել է նոր հունի մեջ՝ հեղաշրջելով XVI դարը։

Աշխարհումս ախ չիմ քաշի, քանի վուր ջան իս ինձ ամա.
Անմահական ջըրով լիքըն, օսկե փընջան իս ինձ ամա.
Նըստիմ, վըրես շըվաք անիս՝ զարբաբ վըրան իս ինձ ամա.
Սուչս իմացի, է’նենց սպանե՝ սուլթան ու խան իս ինձ ամա։

Սայաթ-Նովա

Սայաթ-Նովան մեկն է այն առաջնակարգ բանաստեղծներից, որոնք իրենց հանճարի զորությամբ դադարում են մի ժողովրդի սեփականը լինելուց և դառնում են համայն մարդկության սիրելին։

Վ․ Բրյուսով
                                                                                                                 

Մոլորակագիտության միջազգային միության նախագահ Կատերֆելդի առաջարկությամբ՝ 1976թ․Սայաթ-Նովայի անունով կոչվեց Մերկուրիի խառնարաններց մեկը:Նրա անվամբ են կոչվել դպրոցներ,ժողովրդական-աշուղական անսամբլներ,պողոտաներ․․․

Հայ ժողովրդական երաժշտությունը ունի մոնոդիական,բայց հարուստ տարրերով օժտված պահեստ։Իր մեծ ներդրումն ունի ազգային երաժշտության բնագավառում Մեծն Կոմիտասը։

Իր տեսական աշխատություններում նա բացահայատել է մեղեդու հիմք հանդիսացող տետրախորդի կառուցվացքը և նրանում բջիջեր կազմող միացման եղանակները։

Ժողովրդական մեղեդիները միշտ կապված են եղել նեև երաժշտական գեղագիտության հետ,Կոմիտասը այդ արժեքները բացահայտել և վերլուծել է, դա բացատրվում է դիատոնիկ լադային համակարգով,քրոմատիկ հնչյուններով,տոների հարաբերությունների ամբողջությամբ,չափազանց հարուստ մետրերի և չափերի առկայությամբ( փոփողական, ասիմետրիկ,սինքրոֆիկ) և մելիզմների հարստությամբ։

Կոմիտասն իր հավաքական և գիտական գործունեության արդյունքում ստեղծել է հայ երգի անթոլոգիան և բացահայտել գյուղացու երաժշտական մտածողության և երաժշտական խոսքի օրինաչափությունները։Իր գործունեությամբ Կոմիտասը ոգեշնչման աղբյուր է հանդիսացել հայ մեծ կոմպոզիտորների համար։Նրա գործունեությունը և գրված ազգային մեղեդիները հանդիսացել են թեմա սիմֆոնիաների համար։Նշեմ որ Արամ Խաչատուրյանի No.2 սիմֆոնիան ունի ժողովրդական արմատներ,սիմֆոնիայի երրորդ մասի հիմքում ընկած է Կոմիտասի “Որսկան ախպեր” մեղեդին։

Ֆլեյտան օգտագործել են ոչ միայն ազգային նվագախմբերում,այլ բավականին մեծ թվով ժողովրդական,ազգային մեղեդիներ փոխադրվել են հենց ֆլեյտայի համար։Դրանցից են Սյաթ-Նովայի, Կոմիտասի և այլ աշուղների,գուսանների մեղեդիները,որոնք որ հնչում են բավականին գեղեցիկ՝ տալով քնքշություն և նրբագեղություն ազգային մեղեդիներին։

Հայ ազգաին- ժողովրդական երաժշտության հարուստ ավանադույթները լինելով հնագույն և վառ արտահայտված ինքնքտիպությամբ,մեղեդիական հարստությամբ և կոմպոզիցիոն ազնվականությամբ,զգալիորեն մեծ ազդեցություն են ունեցել ոչ միայն հայ կոմպոզիտորների վրա,այլ նաև համաշխարհային երաժշտական մշակույթի զարգացման վրա:


Անուշ Նարոյան

Ֆեյսբուք

Անուշ Նարոյանը ծնվել է Հայաստանում։ 1999 թվականին ավարտել է Թավրիզյանի անվան հայկական պետական ​​երաժշտական ​​քոլեջը՝ մասնագիտանալով ֆլեյտայի, նվագախմբի և անսամբլային երաժշտության դասավանդման մեջ։ 1999թ.-ից դասավանդել է դպրոցներում և երաժշտական ​​ինստիտուտներում, համերգային գործունեություն ծավալելով տարբեր ոլորտներում. նվագել է «Forza Maggiore» ռոք խմբում և միևնույն ժամանակ ժողովրդական երգի ու պարի պետական ​​նվագախմբում, համերգային գործունեություն ծավալելով: գործունեություն Հայաստանի պետական ​​կամերային նվագախմբի հետ Հայաստանում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում: 2007 թվականից ապրում և դասավանդում է Հունաստանում։