ՀԱՅԿԱԿԱՆ ՆՎԱԳԱՐԱՆԵՐ` ՇՎԻ և ՍՐԻՆԳ

Anush Naroyan

Իմ  նախորդ  հոդվածում  ներկայացրել էի Հայաստան  երկրիրը,պատմելով հին հայկական ազգային գործիք` դուդուկի մասին,որը որ իր հրաշալի հնչողությամբ հայտնի դարձավ  ողջ աշխարհին։Այժմ ուզում եմ ներկայացնել ևս  այլ  գեղեիկ հնչողությամբ հայական ազգային և ժողովրդական նվագարաններ,որոնք են ՇՎԻՆ և ՍՐԻՆԳԸ։

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ և ԾԱԳՈՒՄ 

Շվին և սրինգը հնագուն երաշտական  գործիքներ են,որոնք պատկանում են երկայնական ֆլեյտային տիպի գործիքների շարքին։Հայերի մոտ այն համարվում են ազգային -ժողովրդական նվագարաններ,իրենց յուրահատուկ, գեղեցիկ և նուրբ հնչողությամբ։Շվի  բառի անվանումը ծագում է “շվվոց” բառից։Շվիի և սրինգի ծագումը հայտնի է անհիշելի ժամանակներից։Որոշ տեղեկատվություններով պեղումներից  հայտնաբերված նյութերը,ժայռերի,խաչքարերի և տապանաքարերի քանդականախշերը,միջնադարյան մանրանկարները,պատմիչների վկայությունները ապացույց են այն բանի մասին որ Հին Հայաստանում գոյություն են ունեցել բազմաթիվ նվագարաններ։Գառնիում[գյուղ Կոտայքի մարզում] պեղումների ժամանակ գտել են ոսկորից պատրաստված սրինգ,որը վերագրվում է մ․թ․ա․ II-րդ հազարամյակին։Մեծ է ազգային նվագարանների դերը ժաղովուրդների երաժշտական- մշակույթային կյանքում,ամեն մի ազգ ստեղծել է իր ինքնքտիպ նվագարանները։Հետևաբար հարևան ազգերի մշակույթների ներթափանցման հետևանքով երաժշտական նվագարանները անցել են մի ազգից մյուս ազգին ։Պատճառն այդ է ,որ հաճախ նույն գործիքը հանդիպում ենք տարբեր ժողովուրդների մոտ,այս դեպքում խոսքը վերաբերվում է նաև շվիին և սրինգին։Շվիի և սրինգի նման գործիքներ ունեն նաև բաշկիրները, այն անվանում են կուրաե ,ուզբեկները՝ նասեմ,բելոռուսները՝  դուդկա,մոլդավները՝ ֆլուեր,ուկրաինացիները՝ սոպլիկա․․․

Ինչպես նշեցի շվիի ծագման փաստի մասին քիչ տեղեկատվություններ կան,նախատիպը կարող է լինել այն ժամանակներից,երբ մարդը կտրել է եղեգը,փորել անցքեր եղեգի վրա,դրել շուրթերին և սկսել նվագել արտաբերելով առաջին հնչյունները և հետագայում մեղեդիներ ստեղծել․․․

ԼԵԳԵՆԴՆԵՐ ՇՎԻԻ և ՍՐԻՆԳԻ ՄԱՍԻՆ

Այս նվագարանները այնքան սիրված են մարդկանց կողմից,որ բազմաթիվ գեղեցիկ լեգենդներ են հյուսվել ։Ըստ  հին հունական առասպելի շվին բազմակողմանի տաղանդներ ունեցող Հերմես աստծո ստեղծածն է,նա սրինգ է նվագել մանուկ ժամանակ ,երբ արածեցրել է կովերի հոտին։

Մեկ այլ տխուր լեգենդի համաձայն հավերժահարս Սիրինգան փախչելով անտառային աստված Պանից,վերածվել է ճահճային եղեգի։Տխուր Պանը որպեսզի գտնի Սիրինգային,հնձել է ամբողջ եղեգնուտը ,սակայն չի գտել իր սիրելիին։Հիասթափվաց Պանը կապել է իրար մի քանի եղեգնյա խողովակներ և դրանցով սկել է նվագել տխուր մեղեդիներ,իսկ եղեգնափողը անվանել Սիրիգս -Συριγξ․Հայերենում այս բառը դարձավ Սրինգ, իսկ հունարենում՝ Սուրինգ ։Ըստ ակադեմիկոս և լեզվաբան Հրաչյա Աճառյանի այս երկու բառերը ունեն փռուգիական լեզվախմբի արմատներ։Հայերը սրինգ անվանել են հովվական միափող նվագարանը,իսկ հույները սրինգս անվանել են ոչ միայն միափող,այլ նաև բազմափող “Պանի ֆլեյտան”։Սրինգ-շվի բառը բազմաթիվ անգամներ հանդիպում ենք Աստվածաշնչի թարգմանություններում։ 

Կա ևս մեկ այլ լեգենդ նվագարանի մասին,շվին սիրում էր նվագել նաև Լելը,որը սիրո սլավոնական աստվացն էր՝ Լադայի որդին։Նա ոչ միայն նվագում էր շվի,այլ նաև պատրաստում էր շվիներ սոսու ճյուղերից։Երբ և ինչպես է շվին հայտնվել Ռուսաստնում ոչ ոք չգիտի։Որոշ պատմաբանների ենթադրությամբ նվագարանը ռուսական հող է հասել Հին Հունաստանից ու Հին Հայաստանից։

Շվիի կառուցվածքը

Շվին ինչպես մենակատարային այնպես էլ անսամբլներում օգտագործվող գործիք է։Ըստ կառուցվացքի լինում են երկու տեսակ՝ քանդվող և ամբողջական։Ամբողջական շվին չունի ինտոնացիան փոխելու հնարավորություն,իսկ քանդվող շվին՝ բաղկացած երկու կտորից ունի ինտոնացիան փոխելու հնարավորություն։Նվագարանի դիապազոնը սկսվում է  I օկտավայի դո-դո# [C-C#] մինչև III օկտավայի սոլ -լյա [G-A]։Նոտաների մեկ տոն բարձր կամ ցածր լինելը կախված է գործիքից,ունենում են տարբեր լարվացքներ,ամենատարծվածը  C լարվածքի շվին է։

Արտաքին մասում ունի ութ անցք,յոթ անցքը փողի վերևի մասում են գտնվում,իսկ մեկ անցքը՝ հակառակ կողմում ։Լարվում է անցքերի մեծացումով ,որը բարցրացնում է գործիքի ինտոնացիան։Անցքերը լայնացվում են շիկացած մետաղով։Քանդվող շվիի միացման մասերը իրարից որոշ չափով հեռացնելով կարելի է իջեցնել կամ բարձրացնել գործիքի ինտոնացիան,ինչպես որ արվում է ֆլեյտայի դեպքում։

Շվիի պատրաստումը

Տարբեր ազգերի մոտ շվին պատրաստում են տարբեր նյութերից,փայտի տեսակներից,կավից,ոսկորից,արծաթից,նույնիսկ ճենապակուց և հախճապակուց։Հայկական շվին պատրաստում են ծիրանի փայտից կամ եղեգից։Գործիքը չունի կոնկրետ չափ,միջին չափն է 30 սմ․,իսկ տրամգիծը 1,5սմ․, քանդվող շվիի դեպքում մուդշտուկը լայնանում է մինչև 2,5 սմ․։Մուդշտուկը շրջապատված է մետաղյա օղակով,որը պատրաստվում է լատունից,հատուկ դեպքերում նաև ոսկուց։Բացի զարդարանք լինելուց այդ օղակը պահպանում է գործիքը ճաքերից,խոնավությունից փայտը ուռչում է և կարող է ճաքել,որը ազդում է ձայնի որակի վրա։

Ապլիկատուրա

Շվիի ռաջին 4 անցքերը հակառակ կողմի մեկ անցքի հետ միասին փակվում են ձախ ձեռքի մատներով,բութ մատը ներքևի անցքն է փակում,իսկ ճկույթը չի օգտագործվում ընդհանրապես․Աջ ձեռքի մատներով փակվում են մնացած 4 անցքերը,ճկույթը հազվադեպ փակում է 8րդ անցքը,այն էլ առաջի օկտավայի C- C# նոտանոր նվագելու դեպքում։Տոներ ստանալու համար փակում են անցքը լիովին,կիսատոնի դեպքում՝կիսով չափ։Ներս մտնող օդի ուժգնությամբ է պայմանավորված նոտայի օկտավան,ուժեղ մղվաց օդը բարձրացնում է նոտան օկտավայով։

Կատարում

Շվիի ձայնը “ֆոլկլորային “է՝ խտացվաց օբերտոններով,միաժամանակ նաև շատ նուրբ, քնարական ու հմայիչ ձայնով։Պատկանելով ազգային նվագարանների շարքին՝  շվին համարվում է բազմաժանր գործիք։Նվագում են ոչ միայն ազգային – ժողովրդական  երգեր,այլև դասական ստեղծագործություններ։Ամենահայտնի գրված ստեղծագործությունը  Խաչատուր Ավետիսյանի “Շվիի համար կոնցերտն ” է,Գրիգոր Հախինյանի “Ինտերմեցցոն” է, Գ․Մանասյանի “Պոեմ պարը”․․․Շվիով կատարում են հովվական մեղեդիներ,երգեր,պարեղանակներ։Տեխնիկապես բավականին վիրտուոզ գործիք է համարվում։ Հայկական ազգային անսամբլների անբաժանելի մասն են կազմում շվիի տեսակները և սրինգը։

Սրինգի կառուցվածքը և կատարումը

Սրնգը երկեր փող է բաց երկու կողմից, պատրաստվում է ոսկորից,եղեգից,ծիրանի փայտից ,ինչպես նաև մետաղից։Ինչես շվին, այնպես էլ սրինգը ունի 8 անցք երեսի կողմից և մեկ անցք հակառակ կողմից։Փողի երկարությունը 40-70 սմ․ է։Նվագում են թեք դիրքով՝ աջ ակամ ձախ կողմի վրա՝ ըստ կատարողի հարմարության։

Համարվում է ինպես մենակատարաին ,այնպես էլ անսամբլային նվագարան։Սրինգով կատարում են ինչպես հովվական մեղեդիներ, այնպես էլ  պարեղանակներ։Տեխնիկապես օժտված է կատարողականությամբ, ,կատարում է գեղեցիկ լեգատո,գունավոր զարդանախշեր-մելիզմներ,ստաակատոներ,սահուն և թռիչքային ելևեջներ։

Շվին ,ինչպես նաև սրինգը գյուղական – հովվակաան միջավայրից սահուն ձևով անցան դեպի քաղաքի միջավայր ։Մառացության վտանգից խուսափելու համար սկսեցին սրինգ և շվի դասավանդել երաժշտաական դպրոցներից մինչև կոնսորվատորիա։Սրինգի վաստակավոր երաժիշտ Իլյա Մինասյանը ուսանեց տաղանդաոր սաներ,աշկերտներ, ովքեր շարունակեցին նվագարանների կատարելագործման կատարողական վարպետության ավանդույթները։Տաղանդավոր սրնգահարներ են Նորայր Ժամհարյանը,Արարատ Պետրոսյանը,Սիրակ Թորոսյանը,Լիլիթ Սիմոնյանը,Մարգարիտ Ոսկանյանը,Աստղիկ Հակոբյանը,Լևան Թևանյանը և այլոք․․․․

Շվիին և սրինգին փայլուն տիրապետել է նաև Մեծն հայ երգահան և երաժիշտ Կոմիտասը,ով նույնպես այս նվագարանները համարել է հայկական ազգային գործիք։

1896թ․ մայիս ամսին Բեռլինի տաճարներից մեկում պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտը լսում է սրինգի նվագի հնչյունները և հիացած հարցնում է Կոմիտասին  թէ սա ի՞նչ էր,ի՞նչ  ձայն է մաքուր, թավ ու թախծոտ,որ կարծես առավոտյան  փափուկ լույս լինի։ “Սա սրինգ է մաեստրո”  պատասխանում է Կոմիտասը Շմիդտին, պատմելով նվագարանի հնագույն լինելու փաստը, փորագրված հնագույն տապանաքարերի վրա ,Կոմիտասն ասեց նաև , երբ հովիվները սրինգ էին նվագում , նրանց լսում էին բնությունն ու գառների հոտը։

1913թ․ Բեռլինի փողոցներից մեկում քայլում էին գերմանացի պրոֆեսոր Շմիդտը իր հայ աշակերտ Կոմիտասի հետ, նրանք շտապում էին գնալ վատառողջ մաեստրո , պրոֆեսոր Ֆլեշերին  տեսակցելու։Կոմիտասը գրպանի մեջ տանում էր նաև իր սրինգը Ֆլեշերի խնդրանքով,նրան սրինգի նվագ էր հարկավոր․․․Շմիդտը լսելով ևս մեկ աանգամ սրինգի կախարդական   հնչյունները հուզված ասեց Կոմիտասին։

“Վաղը ես կպամեմ իմ աշակերտներին այս նվագի մասին,կպատմեմ նաև Հայաստան երկրի մասին ու կստիպեմ, որ Բախի  Խորալը նվագեն սրինգի դայլալյլներով ։Թողե՛ք ինձ մոտ ձեր սրինգը գոնե մի երկու օր։ Ես կփորձեմ հասկանալ այս գործիքին ,իսկ եթե ոչ՝պարզապես ցույց կտամ և կասեմ , որ սա ամենահնագույն նավագարանն է մարդու կոկորդի ձայնին շատ նման ․․․”

Իհարկե Կոմիտասը թողնում է իր սրինգը պրոֆեսորի մոտ։

1914թ․Փարիզում տեղի է ունենում Միջազգային համաժողով և փառատոն։Համերգասրահներից մեկում ելույթ են ունենում տարբեր երկրներից եկած երաժիշտներ՝ ներկայացնելով իրենց ազգային երգն ու նվագը։Բեմ է բարձրանում Կոմիտասը՝ համեստ, խաղաղ և բարի դեմքով, գրպանից հանում հասարակ , ոչ մի բանով աչքի չընկնող մի փոքրիկ գործիք մոտեցնելով շուրթերին սկսում է նվագել՝ արտացոլելով հայկական վաղեմի դարերի պատմությունը։Դահլիճը լցվում է Հայաստանի հրաշալի գույներով ու ձայներով , որոնք մինչ այդ անհայտ էին եվրոպական ազգերին ։

Այդ պարզ  ու համեստ գործիքը  հայկական սրինգն էր, այդ նուն  սրինգը Կոմիտասի դյուրականի 1909թ․ սրինգն էր,որը հիմա գտնվում է Կոմիտասի թանգարան ինստիտուտում։

Komitas Museum Institute in Yerevan, Armenia

Կոմիտասի ելույթից հետո բոլորը ծափահարում էին ոտնկայս,դահլիճոմ ներկա էր նաև ֆրանսիացի տաղանդավոր երաժիշտ Կլոդ Դեբյուսսին։ Նա նույնպես հիացած էր հիանալի կատարումով  և սրինգի կաախարդական հնչյուններով, մոտենալով Կոմիտասին նա խոնարհվում է նրա առջև և հայտնում է իր հիացմունքը։Ժյուրիի որոշմամբ Կոմիտասին է շնորհվում I մրցանակը այդ փառատոնում։

Շվիի և սրինգի մեղմ և մաքուր հնչյունների միջոցով արտահայտվում են հայ ազգի զգացմունքները՝ կարոտն ու վիշտը, սերը դեպի բնություն ,հայրենիք ու  դեպի կյանք!!!


Anush Naroyan

Facebook

Anush Naroyan was born in Armenia. In 1999 she graduated from the Armenian State Musical College named after Tavrizyan, specializing in teaching flute, orchestra and ensemble music. Since 1999 he has taught in schools and musical institutes, also carrying out concert activities in various fields: he played in the rock group “Forza Maggiore” and, at the same time, in the state orchestra of folk songs and dances, carrying out concert activities with the Chamber Orchestra of State of Armenia in Armenia, Europe and the Middle East. Since 2007 she has been living and teaching in Greece.