Ֆլեյտաների հնչյունները 20-րդ դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններում

Sevada Grigorian, Country of Pink Dreams

Անուշ Նարոյան

Ժամանակակից լայնակի ֆլեյտան սկսել են նվագել Հայաստանում XX դարի սկզբներից։Ուսումնասիրելով և հասկանալով գործիքի առավելությունները,տեխնիկան, դասավանդման մեթոդները, սկսեցին դասավանդել ֆլեյտան նաև երաժշտական տարբեր հաստատություններում։ Առաջին անգամ սիմֆոնիկ նվագախումբ կազմավորվել է Հայաստանում 1924 թ․ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողների և դասախոսների ուժերով ։Այստեղից կարելի է ենթադրել ,որ ավելի պրոֆեսիոնալ ուշադրություն է դարձվել ֆլեյտա գործիքի վրա հենց այդ պահից ի վեր՝ավելի խորը ուսումնասիրելով գործիքի նրբությունների,տեխնիկայի և այլ հմտությունների առավելությունները։Հետագայում այն զարգացնելով թե՛ որպես նվագախմբային գործիք,թե՛ որպես մենակատարային գործիք։

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Բազմիցս ագամ հիշատակեցի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի անունը եւ կցանկանայի ներկայացնել վերը նշված ուսումնական հաստատության ստեղծման մասին։Նշված բոլոր հայ ֆլեյտահարներն ու կոմպոզիտորները կրթություն են ստացել Երեւանի կոնսերվտորիյում։

Yerevan Komitas State Conservatory

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հիմնվել է 1921թ․՝ սկզբում որպես երաժշտական կենտրոն,իսկ երկու տարի անց վերափոխվել է բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատության։Հիմնադիրն է եղել բազմակողմանի զարգացած երաժիշտ ,կոմպոզիտոր եւ երգչախմբային դիրիժոր,Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտ՝ Ռոմանոս Մելիքյանը։Կոնսերվատորիայում գործում էին բոլոր համապատասխան մասնագիտական բաժինները ։Դասավանդում էին տաղանդաշատ հայ եւ օտար երաժիշտներ,որոնք կրթություն էին ստացել այլ երկրներում՝ ներմուծելով փորձն ու գիտելիքները (Կ․Սարաջեւ,Կ․Դոմբաեւ,դաշնակահարներ ՝Իգումնովը,Վ․Զեյլիգերը,Կ․Էրդելի․․․․ )

Վ․Շպեռլինգը դասավանդում էր փողային նվագարանների բաժնում։

1946թ․կոնսորվատորիան կոչվեց հայ Մեծն ազգային երաժիշտ,կոմպոզիտոր ԿՈՄԻՏԱՍԻ անունով։

ԿՈՄԻՏԱՍԻ

1924թ․ Ա․Սպենդարյանի ջանքերով հիմնադրվեց առաջին սիմֆոնիկ նվագախումբը՝ կատարելով բազմաթիվ ստեղծագործություններ հայ եւ տարբեր երկրների տաղանդավոր մենակատարների հետ։Հետագայում ստեղծվում է նաեւ կամերային,ժողովրդական գործիքների նվագաախմբեր,կամերային խմբակներ։Կոնսորվատորիան միշտ կապ է ունեցել Մոսկվայի եւ Լենինգրադի կոնսերվատորիաների եւ ականավոր երաժիշտների հետ՝ Դ․Շոստակովիչ,Ա․Խաչատուրյան․․․

Հայտնի շրջանավարտներից են Առնո Բաբաջանյանը,Է․Միրզոյանը,Գ․Հխինյանը,Միքաել Թերեվերդիեւը․Վ․Աճեմյանը,Տ․Մանսուրյանը․Լուսինե Զաքարյանը եւ այլոք․․․

1950 թ-ից կոնսերվատորիայում ուսանում են ինչպես հայ ուսանողնոր՝ այնպես էլ արտասահմանյան երկրներից ուսանողնոր -ԱՄՆ,Կանադա,Լիբանան,Հունաստան,Կուբա,Մեքսիկա,Բուլղարիա,Ֆրանսիա․

Կան բավականին տաղանդավոր հայ երաժիշտներ և կոմպոզիտորներ ,որոնք գրել են բազմաթիվ գեղեցիկ և տեխնիկապես հարուսստ ստեղծագործություններ ֆլեյտայի համար,որոնցից մի քանիսին կփորձեմ կներկայացնել։

Արամ Խաչատուրյան [1903-1978]

Aram Khachaturian

Բավականին հայնտնի է նաեւ հռչակավոր հայ կոմպոզիտոր Ա․ Խաչատուրյանի կոնցերտը ,որը իրականում գրված է ջութակի համար,սակայն ի շնորհիվ ֆրանսիացի վիրտուոզ -ֆլեյտահար Ժան -Պիեր Ռամպալի փոխադրության արդյունքում այն դարձավ հայտնի  եւ սիրվեց  բազմաթիվ ֆլեյտահարների կողմից՝ մտնելով ֆլեյտահարների ոսկե երգացանկի մեջ։

Հայտնի կատարողներից են Ռամպալը, Սըր Ջեյմս Գոլուեյ, Պահուդը, Բուրյակովը, Բեռնոլդը։

Լևոն Չաուշյան [1946-2022]

Levon Chaushyan

Հայ կոմպոզիտոր,դաշնակահար ուսանել է պրոֆոսոր Գեորգի Սարաջևի և և պրոֆեսոր Էդուարդ Միրզոյանի բաժիններում։ Կոմիտասի անվան պետական կոնսորվատորիայի պրոֆեսոր։Գրել է «Անհայտ զինվորին» սիմֆոնիան (1984 հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ՝ 1985), սիմֆոնիկ երկու պոեմ (1969,1971), դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի (1964-1973), ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի (1971), 4 կվարտետ (1980, 1983(«Տրիբունա ՅՈՒՆԵՈԿՕԻ»-ի մրցանակ՝ 1983, Փարիզ), 1988, 1994), գործիքային սոնատներ, ռոմանսներ, վոկալ շարքեր, խմբերգեր,ֆլեյտայի և կամերային նվագախմբի համար կոնցերտներ [1979],որը հագեցած է ֆլեյտային բնորոշ տեխնիկական հնարքներով,ելևէջներով և հայկական որոշ տարրերով ։Կոնցերտի կատարումը կարելի է լսել տաղանդավոր ֆլեյտահար Սերգեյ Ալավերդյանի կատարմամբ՝Հայաստանի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Վարդան Աճեմյան [1956թ․]

Vardan Adjemian

Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ։Բազմաթիվ մրցանակների մրցանակակիր՝ գրված ստեղծագործությունների համար,Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆոսոր։Գրել է օպերաներ,սիմֆոնիկ ստեղծագործություններ,կամերային- գործիքային , վոկալ- խմբերգային ստեղծագործություններ,կոնցոերտներ,սիմֆոնիա,ժողովրդական երգերի մշակումներ,մյուզիքլ Շեքսպիրի համանուն պիեսի հիման վրա։Կոնցերտ ֆանտազիա ֆլեյտայի և նվագախմբի համար՝ նվիրված Տերտերյանի հիշատակին [1996թ․], Սոնատ 1 ֆլեյտայի և դաշնամուրի համար (1975) , Սոնատ ալտ ֆլեյտայի և թավջութակի համար(1983),Սոնատ 2 ֆլեյտայի և դաշնամուրի համար (1984),կվինտետ պիկոլո ֆլեյտայի համար (1998)։Հետաքրքիր ստեղծագործուտյուններ են՝օժտված նաև ժամանակակից երանգներով,միստիկական հնչողությամբ։

Գևորգ Արմենյան ( 1920-2005 թթ․)

Հայ կոմպոզիտոր,երաժիշտ, մանկավարժ։Սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան (1953թ․) անմիջապես հետո սովորել և ավարտել է Սանկտ – Պետերբուրգի կոնսորվատորիան (1958), որի ասպիրանտուրան ավարտել է կոմպոզիտոր Բ․ Արապովի ղեկավարությամբ։Լենինգրադյան ուսուցման տարիները նպաստեցին նրա պրոֆեսիոնալ հասունացմանը,ընդլայնվեց նրա երաժշտական տեսադաշտը ,արժեքավորվեցին գեղարվեստակաան ընկալումները։Նրա կյանքը հագեցած էր բազմապիսի համերգներով ,երաժշտա – թատերական ներկայացումներով ,դա նպաստեց կոմպոզիտորին ավարտել ֆլեյտայի և նվագախմբի համար կոնցերտը (1954),որը ունի յուրովի գեղարվեստական արժանիքներ՝ վառ ազգային բնույթի երգայնություն,լուսավոր, կենսուրախ,ջերմ, հւզական մեղեդայնությամբ։Ֆլեյտայի այս կոնցերտը արժեքավոր ներդրում է փողային գործիքների համար խոշոր կտավի ոլորտում ։

Կոնցերտը նաև մեծ տեղ է գտել ԱՄՆ ում,որը որ կատարվել է Ֆլիադելֆիայում , Բոստոնում ՝ սիմֆոնիկ նվաագախմբերի կողմից։Այս փաստը եղել է ոգեվորող հանգամանք կոմպոզիտորի համար շարունակել գրել բազմաթիվ ստեղծագործություններ ինչպիսիք են օպերաներ,սինֆոնիկ սյուիտներ,խմբերգեր,կոնցերտներ, գրում է նաև երաժշտություն ֆիլմերի համար՝ չկորցնելով իր անհատական մտածելակերպը։Գևորգ Արմենյանը գրել է նաև հոդվածներ, օպերային ներկայացումների գրախոսականներ։

ԼևՈՆ ԱԼՈՅԱՆԸ(1925-1998)

Aloyan Levon

Հայ տաղանդավոր ֆլեյտահարներից մեկն է համարվում դոցնետ – պրոֆոսոր, մանկավարժ ԼևՈՆ ԱԼՈՅԱՆԸ։

Սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան (1952)։ 1946-1998 թ․եղել է Երևանի օպերայի և բալետի նվագախմբի մենակատար, միջազգային մրցույթների դափնեկիր (1957թ․ Մոսկվա )։ Մենահամերգներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում, ինչպիսիք են Բուլղարիա, Ֆիլիպիններ,Գերմանիա,Մոսկվա․․․

Նրա կատարմամբ է հնչում առաջին անգամ Գևորգ Արմենյանի հայտնի ֆլեյտայի կոնցերտը, 1957թ․ Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ։

Լևոն Ալոյանը շատ սիրված և հարգված մանկավարժ և ֆլեյտահար է եղել, կրթել է բամաթիվ ուսանողների՝ փոխանցելով իր գիտելիքների և հմտությունների ,գործիքի տիրապետման իր վարպետությունը։Հ․ Մելիք -Մուրադյանի հիանալի, հայական երանգներով օժտված “Քնարական” ստեղծագործությունը նվիրված է Լևոն Ալոյանին,որը որ կատարել եմ նաև ես՝ ուսանողական տարիներիս ժամանակ։

ԽԱՉԱՏՈՒՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ(1926-1996)

ԽԱՉԱՏՈՒՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Հայ տաղանդավոր երաժիշտներից մեկն է համարվում նաև Խ․Ավետիսյանը քանոնահար,կոմպոզիտոր և մանկավարժ,պրոֆոսոր, սովորել և ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան (1960թ․) որպես քանոնահար։ 1951 թ․մասնակցել է Բեռլինում կայացած համաշխարհային ΙΙΙ փառատոնին,որտեղ դարձել է I մրցանակի դափնեկիր և ստացել ոսկե մեդալ։Ղեկավարել է քանոնահարների անսամբլ ,որի համար գրել է բազմաթիվ ստեղծագործություններ և համաշխարհային փառատոններում շահել առաջնակարգ մրցանակներ(1957Մոսկվա)։1958-1972թ․ եղել է Թ․Ալթունյանի անվան Հայաստանի պարի պետական անսամբլի ղեկավար,1972-1986 թ․ դասավանդել է Հայաստանի պետական Կոմիտասի անվան կոնսերվատորիայում ։Մեծ ժողովրդականություն են վայելում նրա երգերն ու պարեղանակները, որոնց հիմնական ուղղվածությունն ու ոճը հայկական ազգայինն են։Լինելով զուտ հայակական կոմպոզիտոր, որը գրել է հիմնականում հայկական ազգային գործիքների համար, չի խանգարել նրան ոչինչ գրել նաև հրաշալի կոնցերտ ֆլեյտայի և նվագախմբի համար։Այս կոնցերտում ֆլեյտան բացահայտում է հայկական ոգու մեղմ, հուզիչ ,նրբագեղ գույներով երանգավորված հրաշալի բնաշխարհ,մեկտեղ ցույց տալով նաև հայի ոգու արիության և խիզախության փաստը։Այս ամենը ֆլեյտան բացահայտում է իր տեխնիկական բոլոր հնարքներով ՝փոխանցելով ունկնդրին հայկական լեռնաշխարհը իր ավանդույթներով։

Ֆլեյտայի և նվագախմբի համար ունի գրված կոնցերտ նաև:

Հրաչյա Մելիք-Մուրադյան (1925-1969)

Հ․ Մելիք -Մուրադյանը տաղանդավոր երաժիշտ եւ կոնպոզիտոր Է(1925-1969 )․1962 թ․ ավարտել է Երեւանի կոնսորվատորիան՝վաստակավոր երաժիշտ Է․Միրզոյանի դասարանում։1953-1958 թ․ արտիստ Երեւանի “Մոսկվա” կինոթատրոնի նվագախմբում,իսկ 1963-1966թ․նույն նվագախմբի երաժշտական ղեկավարը։Հետագայում զբաղվել է մանակավարժական գործունեությամբ՝ դասավանդելով կրթօջախներում։

Նրա գրված ստեղծագործություններ են ։

  • “Կարմիր գլխարկ” բալետը -1964թ․
  • Կվինտետ Սյուիտա դաշնամուրի համար-1959թ․
  • Կվարտետ Սյուիտա լարաինների համար-1959թ․
  • Դաշնամուրային տրիո 1960թ․
  • Մանկական ալբոմ 1962թ․
  • “Լիրիկական պար “ֆլեյտայի եւ դաշնամուրի համար -1965թ․
Lyrical Dance for flute and piano by H.Melik-Muradyan. Flute part.

Ֆլեյտայի հնչյունների տատանումներն գեղեցիկ են ոչ միայն եվրոպական երաժշտության մեջ,այլ հմայիչ և կախարդական են նաև հայկական երաժշտության մեջ՝ լինելով ներդաշնակության մեջ թե՛ էթնոմուսիկոլոգիայում , թե ՛ հայկական ավանդույթներում և ոգում։ Այդ է պատճառը , որ լայնակի ֆլեյտան լինելով “օտար” և ոչ ազգային գործիք ներառվել է հայկական երաժշտութան մեջ , որպես անբաժանաելի մի մասնիկ։


Անուշ Նարոյան

Ֆեյսբուք

Անուշ Նարոյանը ծնվել է Հայաստանում։ 1999 թվականին ավարտել է Թավրիզյանի անվան հայկական պետական ​​երաժշտական ​​քոլեջը՝ մասնագիտանալով ֆլեյտայի, նվագախմբի և անսամբլային երաժշտության դասավանդման մեջ։ 1999թ.-ից դասավանդել է դպրոցներում և երաժշտական ​​ինստիտուտներում, համերգային գործունեություն ծավալելով տարբեր ոլորտներում. նվագել է «Forza Maggiore» ռոք խմբում և միևնույն ժամանակ ժողովրդական երգի ու պարի պետական ​​նվագախմբում, համերգային գործունեություն ծավալելով: գործունեություն Հայաստանի պետական ​​կամերային նվագախմբի հետ Հայաստանում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում: 2007 թվականից ապրում և դասավանդում է Հունաստանում։